Ֆակտումը վավերագրական կենտրոն է, որը 2004 թվականից փաստագրում է Հայաստանի չգրանցված պատմությունը։

Աշխատում ենք դանդաղ և երկար՝ երբեմն տարիներ շարունակ վերադառնալով նույն մարդկանց ու վայրերին։ Ավարտված ֆիլմերի մի մասը դեռ հրապարակված չէ. ժապավենների թվայնացումը, իրավունքների հստակեցումը և ենթագրերը ժամանակ ու միջոցներ են պահանջում։

Ֆիլմերը մնում են անվճար դիտելու համար։ Գովազդ չկա, վճարովի բաժանորդագրություն՝ նույնպես։